Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին երկրի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն նշանակել է վարչապետի պաշտոնում։ Մերաբիշվիլու թեկնածությունը կներկայացվի խորհրդարանին, որը պետք է քննարկի և հաստատի այն նոր պաշտոնում։
Ներքին գործերի նոր նախարարի անունը դեռևս հայտնի չէ։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նորանշանակ վարչապետը 10 օրվա ընթացքում պետք է ձևավորի կառավարություն և ներկայացնի այն խորհրդարանի հաստատմանը։